Ցիտրուսային ծառերի աչքապատվաստ
Ցիտրուսային ծառի պատվաստման այս քայլ առ քայլ տեղեկատուն բացատրում է աչքապատվաստաման ընթացքը՝ սկսած պատվաստացուն (բողբոջը) պատվիրելուց մինչև դրա համաճը և ծառի համար հենարանի պատրաստումը:

Կտրոնը շատ օգտակար է ցանկացած ցիտրուսային մշակաբույսի պատվաստման համար՝ ներառյալ նարինջը, մանդարինը, լիմոնը, լայմը, թուրինջը, պոմելոն և կումկվատը:
YouTube-ի տեսանյութ ցիտրուսային մշակաբույսի աչքապատվաստի վերաբերյալ
Այս քայլ առ քայլ ուղեցույցից բացի, ես պատրաստել եմ նաև տեսանյութ Youtube-ում (տես ստորև) ցիտրուսային մշակաբույսի պատվաստման վերաբերյալ:
Պատվաստում առողջ պաստվաստացուի միջոցով

Ցիտրուսային մշակաբույս պատվաստելիս ամենակարևորը առողջ պատվաստացուի օգտագործումն է՝ վերցված ստուգված ծառից, որը հիվանդություն չի կրում:
Ցիտրուսի գրինինգ (HLB) կոչվող հիվանդությունն ամենավատ հիվանդություններից է, որ նաև արագորեն տարածվում է այն պատճառով, որ սովորաբար վարակված ծառը որևէ նշան չի ցուցաբերում տարիներ շարունակ: Հիվանդությունը ոչնչացնում է ծառերը, և դա անբուժելի է: Վարակված ծառը կարող է առողջ տեսք ունենալ և տարածել հիվանդությունը կամ այնպիսի միջատի միջոցով, ինչպիսին է ասիական ցիտրուսային բզեզը, կամ իրենից վերցված վարակված պատվաստացույով պատվաստելիս: Ֆլորիդա նահանգի ցիտրուս արտադրող բոլոր տնտեսությունները ամայացան հիվանդության հետևանքով, և այն սկսեց լայնորեն տարածվել Տեխասում: Կալիֆորնիայի առաջին վարակված ծառը հայտնաբերվեց 2012 թվին Լոս Անջելեսում:
Գիտնականները կանխատեսել էին հիվանդության տարածումը, և արդեն 2015 թվին ավելի մեծ թվով վարակված ծառեր հայնաբերվեցին առաջին վարակված ծառից 15 մղոն հեռավորության վրա: Ցիտրուսային գրինինգ կոչվող հիվանդությունն այժմ արդեն վտանգ է ներկայացնում Մայրցամաքային Եվրոպայի համար, քանի որ հիվանդության մեկ այլ հարուցիչ հանդիսացող Ասիական ցիտրուսային բզեզը հայտնաբերվել է նաև հյուսիս-արևմտյան Իսպանիայում: Ավստրալիան նույնպես անհանգստացած է և սկսել է զբաղվել բզեզների հետազոտմամբ:
Առողջ պատվաստացուն տրամադրելի է
Ցիտրուսի Կլոնային Պաշտպանության Ծրագիրը (CCPP) տրամադրում է պատվաստացուի հարյուրավոր տեսակներ: Հնարավոր է պատվիրել առ-ցանց, և պատվաստացուն բաշխվում է ամեն ամիս: Յուրաքանչյուր ոք կարող է դիմել գրանցվելու համար: Այցելեք, խնդրեմ, հետևյալ հղումով գրանցվելու և պատվիրելու համար՝ CCPP. Ստորև ներկայացվող Youtube-ի տեսանյութը մանրամասն նկարագրում է գրանցվելու և պատվեր ներկայացնելու ընթացակարգը:
Ցիտրուսային տարբերակը, որ ես պատվաստում եմ այս տեսանյութում նոր պոմելո-թուրինջ հիբրիդ է, որ կոչվում է Ռոհո Բլանկո Rojo Blanco. Թեև այն շատ քաղցր և համեղ է, այնուամենայնիվ, տակավին լայն ճանաչում չունի, և տնկարաններում տնկիներ դեռևս տրամադրելի չեն: Եթե Ռոհո Բլանկոյի ծսռերը տրամադրելի լինեին, ես շատ կնախընտրեի գնել տեղական տնկարաններից: Քանի որ դրանք վաճառքի ենթակա չեն, ես պատվաստել եմ ծառը՝ գործածելով Ցիտրուսի Կլոնային Պաշտպանության Ծրագրի տրամադրած պատվաստացուն:
Պատվաստում, որ ավելի նախընտրելի է կտրոնով, քան T-աձև կտրվածքով
Ցիտրուսային ծառի պատվաստման իմ նախընտրած տարբերակը կտրոնապատվաստն է: Թվում է՝ T-աձև կտրվածքով աչքապատվաստն ամենատարածված տարբերակն է, սակայն ես շատ առավելություններ եմ տեսել կտրոնապատվաստման եղանակի, և ոչ T-աձև կտրվածքով պատվաստման մեջ:
T-աձև կտրվածք կատարելիս կարևոր է, որ արմատի կեղևը սահուն լինի և հեշտությամբ դեպի հետ տարվի: Կեղևի վիճակն այնքան էլ կարևոր չէ կտրոնապատվաստի ժամանակ. Կտրոնապատվաստ կարելի է անել անկախ այն բանից, թե կեղևը սահուն է, թե՝ ոչ: T-աձև կտրվածքով պատվաստման ժամանակ արմատը պետք է որոշակի տրամագիծ ունենա, որպեսզի հեշտության հետ ծալվի և բողբոջը տեղադրվի: Կտրոնապատվաստ կարելի է անել ավելի փոքր տրամագիծ ունեցող արմատով, երբ անհնար է պատվաստել T-աձև կտրվածքով:
Կտրոնապատվաստի ևս մեկ առավելությունն այն է, որ ձեռքիս տակ ունեցած միևնույն սինթետիկ երիզն է (պարաֆիլմ) հարկավոր լինում բողբոջը փաթաթելու համար. Մինչդեռ T-աձև պատվաստման ժամանակ այլ միջոց է հարկավոր պատվաստը բավականին ամուր փաթաթելու համար, որպեսզի կեղևը չբարձրանա:
Օգտակար է պատվաստը կատարել արմատին կամ, որ նույնն է՝ պահուստային պատվաստ
Ես գտնում եմ, որ կտրոնապատվաստն առավել օգտակար է նոր ցիտրուսային ծառ պատվաստելու կամ պահուստային պատվաստ կատարելու համար մեկ այլ պատվաստակալի ներքո, ինչպես օրինակ, կեղևի տակ պատվաստումը: Ես չեմ կիրառում կտրոնապատվաստ, երբ հողի մեջ գտնվող ծառը պատվաստում եմ վերին հատվածից, քանի որ այն կարող է դժվարացնել բողբոջի համաճը:
Պատվաստում արմատի հետ

Որպես պահուստային պատվաստ
Ստորև ներկայացված Youtube-ի տեսանյութում ես ներկայացնում եմ ցիտրուսային ծառի պատվաստումը կեղևի տակ: Ցիտրուսային մշակաբույսերի պատվաստումն առավել հակված է ձախողման, քան որևէ այլ մրգատու ծառի պատվաստում, ինչպես օրինակ, խնձորենունը կամ կորիզապտղավորներինը: Այն դեպքում, եթե ձախողվում է պատվաստման մի տեսակը, ինչպես օրինակ, ստրոև ներկայացվող կեղևի տակ պատվաստը, կտրոնապատվաստը կարելի է կիրառել նրա տակ որպես պահուստային պատվաստ: Նույնիսկ միայն կտրոնապատվաստ կատարելիս հեշտ է երկու բողբոջ պատվաստել մեկի փոխարեն հաջողության հասնելու առավել մեծ հնարավորություն ունենալու համար. Մի պատվաստը կարելի է կատարել մյուսի տակ:
Գործիքների մանրէազերծում
Որպեսզի առավելագույնին հասցվի պատվաստի հաջողությունը և կանխվի ծառից ծառ փոխանցվող հիվանդության հավանականությունը, կարևոր է պատվաստում կատարելուց առաջ մանրէազերծել գործիքները:
Պատվաստման գործիքների մանրէազերծման մասին առավել մանրամասն տեղեկանալու համար խնդրանոք անցեք հետևյալ հղումով՝ Գործիքների մանրէազերծում:

Պաստվաստացու աչքի կամ կտրոնի ընտրություն
Հաճախ կհանդիպեն տարբեր ձև ունեցող շիվեր, որոնցից պետք է ընտրել աչքը կամ բողբոջը: Այս դեպքում, փաթեթը, որ ես ստացա ՑԿՊԾ-ի կողմից, պարունակում է ինչպես կլոր, այնպես էլ եռանկյունաձև կրտվածքով շիվեր: Կտրոնապատվաստ կատարելիս ես նախընտրում եմ եռանկյունաձև կտրվածքով շիվ. Ես կարծում եմ, որ կարելի է ավելի փոքր կտրոններ կտրել: Սա հատկապես օգտակար է փոքր տրամագծով արմատի հիմքին պատվաստելիս:

Օգտագործեք տերևակոթը կտրած մակերեսի հետ շփումից խուսափելու համար
Եթե դեռ տերևակոթը մնացել է, այն կարող է գործածվել որպես հարմարավետ բռնակ աչքը կամ կտրոնը կտրելուց հետո այն բռնելու համար: Շատ կարևոր է խուսափել կտրած մակերեսի հետ հպումից և դա հնարավոր է, եթե բողբոջը պահեք տերևակոթից բռնելով: Ես սիրում եմ ընտրել իմ պատվաստացուն նախքան արմատի հիմքի մեջ կտրվածք անելը: Ես գրիչով նշել եմ իմ նախընտրած բողբոջը:

Արմատը կտրել
Այստեղ արմատի մեջ տեղ եմ նախապատրաստում, որտեղ տեղադրվելու է կտրոնը: Կեղևից մի հատված եմ կտրում կտրոնի տեսքով: Նաև կեղևից թողնում եմ փափուկ լեզվակ, որի տակ պետք է տեղադրվի կտրոնը:

Կտրոնը կտրելը
Աչքը կամ կտրոնը կտրելու համար կտրվածք եմ անում բնափայտի մեջ բողբոջից վերև գտնվող հատվածում: Բողբոջից դեպի ներքև եմ կտրում ավելի երկար տարածությամբ, քան հարկավոր էր, որպեսզի ունենամ ինձ անհրաժեշտ երկարությունը, որ պատրաստվում եմ օգտագործել: Այնուհետև դեպի վերև եմ քաշում դանակը և դուրս բերում՝ առանց մինչև վերջ կտրելու և կտրոնը հանելու: Որպեսզի կտրոնը հանեմ, երկրորդ կտրվածքն եմ կատարում անկյունից: Երկրորդ կտրվածքի արդյունքում առաջանում է կտրված մակերես՝ կտրոնի առջևի կողմի ստորին մասում:


Հաջողության գաղտնիքը. հարթեցնել կամբիումի շերտերը
Նախքան բացատրելը, թե ինչպես եմ իմ Ռոհո Բլանկոն պատվաստում եղեգի արմատին, ես կցուցադրեմ մի քանի տեսարան բացահայտելու համար այն գաղտնիքը, որի շնորհիվ իրականանում է պատվաստը: Պատվաստման ցանկացած տեխնիկայի հաջողության բանալին այն է, որ աչքի (պատվաստացուի) կամբիումը համաճի արմատի (պատվաստակալի) կամբիումի հետ:
Կամբիումի շերտը կեղևի և բնափայտի միջև գտնվող հյուսվածքների բարակ շերտ է: Ստորև ներկայացվող պատկերում կամբիումի շերտը նշված է սև գրիչով: Որպեսզի հաջողվի նմանատիպ պատվաստումը, մենք պիտի ուզենայինք, որպեսզի պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը հպվեին նվազագույնը մեկ տեղում:

Կամբիումի շերտը դիմացից
Ստևորև պատկերված է բողբոջի դիմային հատվածը: Նաև ցույց է տրված կամբիումի շերտի տեղակայումը մյուս կողմից:

Կեղևի արտաքին կողմը չպետք է օգտագործվի բողբոջը հավասարեցնելու համար
Համացանցում շատ պատկերներ եմ տեսել, որոնք հավանաբար ստիպում եմ մարդկանց հավատալ, որ պատվաստացու կտրոնը պետք է հավասարեցվի կեղևի արտաքին մասի հետ, ինչպես ցույց է տրված ստորև:

Ոչ հավասարեցված կամբիումի շերտ
Այնուամենայնիվ, ինչպես ներկայացված է ստորև, արմատի կամբիումի շերտի և բողբոջի ուրվագծերը համեմատելիս, տեսնում ենք, որ դրանք իրար չեն հպվում:

Հավասարեցնել պատվաստացուն այնպես, որ կամբիումի շերտերը հպվեն
Որպեսզի պատվաստումը հաջող կատարվի, պետք է պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը համընկնեն նվազագույնը մեկ կետում: Ստորև պատկերված է, թե ինչպես կարելի է պատվաստացու բողբոջը հավասարեցնել, որպեսզի կամբիումի շերտերը համընկնեն: Հաջող պատվաստում կատարելու համար պարտադիր չէ, որ կեղևի արտաքին հատվածը կատարելապես համընկնի, բայց կամբիումը պետք է շփման կետ ունենա:
Կապույտ սլաքները ցույց են տալիս այն կետերը, որտեղ կամբիումը շփման կետեր ունի: Ինձ հանդիպած շատ այլ ձեռնարկներում պնդում են, որ մեծ հմտություններ են հարկավոր կտրոնապատվաստի համար, և որ կտրոնը պետք է նաև արտաքին կողմից կատարելապես հավասարեցված լինի արմատի կտրվածքի հետ. ես հայտաբերել եմ, որ սա այնքան էլ այդպես չէ: Ես հասկացել եմ, որ պարտադիր չէ, որ պատվաստացու բողբոջը կատարելապես հավասարեցված լինի արտաքին կողմից, և պատվաստը սովորաբար հաջողվում է, երբ կամբիումի շերտերը հպվում են:

Պատվաստացու կտրոնի տեղադրում
Այստեղ ես տեղադրում եմ իմ Ռոհո Բլանկոյի կտրոնի ստորին հատվածը իմ եղեգի արմատի ծայրին և հավասարեցնում բողբոջը այնպես, որ կամբիումի շերտերը հպվեն: Կտրոնը մի քիչ ավելի փոքր է, քան արմատում արված կտրվածքը, բայց ինձ հաջողվում է ապահովել կամբիումի միացումը թե ստորին ձախ, և թե վերին աջ հատվածում:

Փաթաթել պարաֆինե երիզով
Ես կիրառում եմ կես դյույմանոց (1.27 սմ) ժապավեն կտրոնը փաթաթելու համար: Հաջորդ տեսանյութը ցույց է տալիս, թե որտեղից կարելի է պատվիրել պարաֆինե երիզը: Grafting Supplies.
Ես զգուշորեն քաշում եմ երիզը և փաթաթելիս թեթևակի ձգում այն: Փաթաթելու ընթացքում ձգելով բողբոջի կամբիումը հրվում է, որպեսզի հպման եզր ունենա արմատի կամբիումի հետ: Երիզը քաշելը և ձգելը ստիպում է, որ այն ամուր կպչի ինքն իրեն:

Տերևակոթը հեռացնել
Ես սիրում եմ փաթաթել բողբոջի շուրջ, բայց տերևակոթը հայտնվել էր ճանապարհին, և ես այն զգուշորեն հեռացրեցի բթամատով նրբորեն ներքև հրելով, մինչև որ այն կոտրվեց, ինչպես պատկերված է ստորև:

Շարունակեք փաթաթել, նույնիսկ երբ երիզը կտրվի
Երբ ես պատահաբար կտրում եմ երիզը, շարունակում եմ փաթաթել ընդհատված երիզի վրա: Փաթաթում եմ, մինչև համոզվեմ, որ լավ փաթաթել եմ:

Պիտակ փակցնել
Ես միշտ պիտակ եմ անում, որն ինձ օգնում է մտապահել, թե ինչ եմ պատվաստել:

Տեղափոխել ստվերոտ վայր
Որպեսզի խուսափել արևի անմիջական ճառագայթներից և չորանալուց, ես այն տեղադրում եմ ստվերով միջավայր, որպեսզի ապաքինվի:
Պատվաստված կտրոնը երիզազերծել
Ես բողբոջը բացում եմ երեք-չորս շաբաթ հետո: Ստրոև կարող եք տեսնել, որ այն լավ ապաքինվել է, և միակցման տեղում հյուսվածքն ամբողջովին լցվել է:

Նպաստել կտրոնի աճին
Գագաթնային դոմինատություն կոչվող երևույթի ժամանակ, բողբոջների բնական հորմոնները արմատի ստորին հատվածում արգելում են ներքևի բողբոջների աճը (ներառյալ Ռոհո Բլանկոյի նոր կտրոնը): Հարկավոր է խախտել գագաթնային դոմինանտությունը, որպեսզի ցիտրուսի կտրոնապատվաստն աճի: Ես խախտում եմ գագաթնային դոմինանտությունը՝ կտրելով արմատի կեսից և այն դեպի վեր հրելով, այնպես որ վերջնամասում գտնվող բողբոջներն ավելի ներքև են լինում, քան նոր պատվաստված բողբոջը:

Արմատի վերին հատվածի հեռացում
Ես տեղափոխում եմ ծառը արևոտ տեղ և բողբոջը սկսում է աճել մի քանի շաբաթից: Երբ կա նկատելի աճ կտրոնի պատվաստից, ես հեռացնում եմ արմատի վերին հատվածը:

Հեռացնել արմատի ընձյուղները և հենապատել
Մի քանի ամիս աճելուց հետո ծառը պատրաստ է հենակներով ամրացվելու: Արմատից աճել է մի քանի հավելյալ ճյուղ կամ ընձյուղ, որ ես պոկել եմ: Կարևոր է ավելորդ ընձյուղները հեռացնել արմատից, քանի որ դրանք կարող են գերակշող դառնալ և դուրս մղել պատվաստված բազմազանությունը, եթե առանձին թողնվեն: Ես հենակներով ամրացնում եմ ծառը, երբ արմատի ընձյուղներն հեռացվում են:

Հենարանով պատած ծառ
Պատրաստի Ռոհո Բլանկո ծառը: Կթողնեմ, որ այն աճի:

Ծառերի տեղափոխումը կարող է վտանգավոր լինել
Այնպիսի տարածքներում, որտեղ ցիտրուսի գրինինգի վնասատուների վտանգն առկա է (այսինքնք ցիտրուսի բզեզների), ինչպես օրինակ, Կալիֆորնիա, Արիզոնա, Տեխաս, Ֆլորիդա, Մեքսիկա, և հյուսիս-արևմտյան Իսպանիա, տնային պայմաններում պատվաստված ծառերի աճեցումը կօգնի խուսափել ցիտրուսի գրինինգից և դրա վնասատուների տարածումից: Ցիտրուս արտադրոց տնկարանները Կալիֆորնիայում խստորեն հսկվում են, որպեսզի կանխեն Ասիական բզեզի անխուսափելի տարածումը և ցիտրուսի գրինինգը. ըստ օրենքի, բոլոր ցիտրուսային մշակաբույսերը արտադրվում են վնասատուներից զերծ տնկարաններում, և առաքվում են կնիքված կոնտեյներներով՝ նախապես համակարգված միջատավնասազերծման ենթարկելուց հետո:: Երբ ծառը հայտնվում է բաց օդում, այն գրավում է ասիական ցիտրուսային բզեզին, որը կարող է վարակված լինել: Այդ վնասատուն դժվար նկատելի է. այն այնքան փոքր է, որ դժվար է տեսնել անզեն աչքով, և հազիվ է տարորոշվում անգամ ուժեղ վարակի դեպքում: Քանի որ systemic insecticide լվացվում է, երբ ծառերը ջրվում են, նույնիսկ ցիտրուսային ծառերը մանրածախ տնկարաններում խոցելի են վարակի հանդեպ, երբ մնում են չվաճառված մի քանի ամիս շարունակ: Տնային պայմաններում պատվաստված ծառերն առավել խոցելի են վարակների հանդեպ և կարող են տարածել ինչպես ցիտրուս գրինինգ, այնպես էլ վնասատուներին, եթե տեղափոխվեն:

Խնդրում եմ տարածեք
Մինչ այժմ աշխարհի յուրաքանչյուր մասում, որտեղ ցիտրոււ գրինինգը առկա է, այն արագ տարածում է ունեցել, և այնպես է լինում, որ ցիտրուսային մշակաբույսերը մահանում են մի քանի տարում: Մի քանի վայրեր, որտեղ հիվանդությունը դեռ տարածված չէ, շատ խոցելի են համարվում: Ցիտրուսային մշակաբույսերն այս վայրերում կարող են հեշտությամբ վերանալ հազարավոր աշխատատեղեր կորցնելու և միլիոնավոր դոլարների վնասների գնով, և շատ վայրեր, որոնք ունեն հիանալի բնակլիմայական պայմաններ ցիտրուսի աճի համար, կարող են դառնալ ցիտրուսի աճի համար ոչ պիտանի: Որպեսզի կանխարգելվի այս երևույթը, այս հոդվածից երկու կարևորագույն գաղափար պետք է տարածվի ավելի արագ, քան հիվանդությունը. (1) ցիտրուս պատվաստել միայն առողջ պատվաստացուից, և (2) ցիտրուսային ծառերի տեղափոխությունը բաց տարածության մեջ տարածում է միջատներին/վնասատուներին և հիվանդությունը, և լավագույնս հնարավոր է խուսափել կամ վարակի հնարավորությունը նվազագույնի հասցնել:
Խնդրում եմ օգնեք կանգնեցնելու ցիտրուս գրինինգի տարածումը՝ տարածելով այդ հոդվածը և գաղափարները: Շնորհակալություն:
Այլ լեզուներ
Սույն հոդվածը տրամադրելի է նաև այլ լեզուներով՝ իսպաներեն, վիետնամերեն, կորեերեն և արաբերեն: